Կիպրոսում պայթել է առգրավված ռազմամթերքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2011 11:23

Կիպրոսի ռազմածովային բազայում   տեղի ունեցած պայթյունները, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել, կատարվել են մաքսանենգներից առգրաված զենքի դետոնացիայի հետևանքով:

Մաքսանենգ ապրանքով բեռնված 2 բեռնարկղերն առգրավել էին նախորդ օրը  Իրանից Սիրիա ուղևորված նավից ու տեղափոխվել  «Էվանգելոս Ֆլորակիս» ռազմածովային բազա, որը գտնվում է Լիմասոլ քաղաքից ոչ հեռու գտնվող Զիգի բնակավայրում: Այստեղ և տեղի են ունեցել  պայթյունները:

Տեղի լրատվական գործակալությունների տվյալներով, զոհերի թիվը հասել է 12-ի ու խոսվում է 13 վիրավորի մասին: Լուր է ստացվել նաև , որ Կիպրոսում`  Նիկոզիա-Լիմասոլ ձգվող մայրուղիներից մեկի հատվածում,  ծուխ է գոյացել, ոստիկանությունը փակել է պատահարի շրջանը:

Հետաքրքրական մի փաստ. ինքը` գեներալ Էվանգելոս Ֆլորակիսը, ում անունով կոչվել է ռազմաբազան, զոհվել է 9 տարի առաջ, նույն օրը` ուղղաթիռի պայթյունի հետևանքով:

 

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply