Ձերբակալվել է խորտակված «Բուլղարիա» ջերմանավի տերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 13, 2011 10:57
Ջերմանավը վարձակալած Ալեքսեյ Սմիրնովը քննչական բաժին է բերվել նավի շահագործման կանոնների խախտման կասկածանքով:
Նա ջերմանավի անմիջական վարձակալողն է: Նրան ձերբակալել են Կազանում: Նրա հետ քննչական բաժին է բերվել նաև կինը, ում անունով գրանցված է խորտակված ջերմանավը:
Քննչական խմբի աշխատակցի խոսքով «շահույթի հետևից ընկնելու պատճառով է կատարվել ողբերգությունը, քանի որ հերթական անգամ ստիպել է երթուղի դուրս գալ»: Դեռևս հարցաքննություններ ու վերլուծություններ պետք է կատարվեն: Վկաներն ասում են , որ փորձառու նավավարը չէր ուզում նավը դուրս բերել վատ եղանակային պայմանների ու նավի վատ վիճակի պատճառով: Ականատեսներն էլ ասում են, որ ինչ-որ մեկը ճնշում է գործադրել, ու նա ստիպված է եղել որոշում կայացնել:
Ինչն է հետաքրքիրը, որ նավի նախորդ վարձակալն ի վերջո հրաժարվել է այն շահագործել, ասելով, որ այն բացառիկ վատ վիճակում է գտնվում:






Facebook
Tweet This
Email This Post
