«Նորարարությունների համաշխարհային վարկանիշում» Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից եւ Վրաստանից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2011 10:39

«Նորարարությունների համաշխարհային վարկանիշ-2011»- ում Հայաստանը զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը, առաջ անցնելով Վրաստանից եւ Ադրբեջանից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, սկսած 2007թ.-ից` աշխարհի ամենահայտնի բիզնես-դպրոցներից մեկը` INSEAD-ը, կազմում է «Նորարարությունների համաշխարհային վարկանիշը»:

Այս տարվա վարկանիշում ներկայացված են 125 երկրներ: Հայաստանը բարելավել է իր դիրքերը 2010 եւ 2009թթ. համեմատ, երբ համապատասխանաբար զբաղեցնում էր 82-րդ եւ 104-րդ տեղը:

«Նորարարությունների համաշխարհային վարկանիշ-2011»-ում Վրաստանը զբաղեցնում է 73-րդ, իսկ Ադրբեջանը` 88-րդ տեղը:

Ամենանորարար տնտեսությունների առաջին տասնյակում ընդգրկված են վեց երկրներ Եվրոպայից` (Շվեյցարիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիան, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան), երկու երկիր` Ասիայից` (Հոնկոնգը եւ Սինգապուրը) եւ երկու երկիր Հյուսիսային Ամերիկայից` (ԱՄՆ եւ Կանադան):

 

Mediamax.am

 

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply