Թուրքիայում վրացիներն իրենց հայրենակիցներին ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 12, 2011 21:49

Թուրքիայի Ռիզե նահանգի ոստիկանությունը հայտնաբերել է թրաֆիքինգով զբաղվող Վրաստանի քաղաքացիների, ովքեր նորմալ աշխատանք գտնելու խոստումով Վրաստանից խաբեությամբ Թուրքիա էին բերում երիտասարդ աղջիկների եւ ստիպում զբաղվել մարմնավաճառությամբ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Star-ը,  Վրաստանի քաղաքացի, 28-ամյա Նանա Գ.-ն համագործակցել է Յ. Կ.-ի հետ եւ Վրաստանից խաբեությամբ բերած երիտասարդ աղջիկներին դրդել մարմնավաճառության։  Մարմնավաճառությամբ զբաղվելուց հրաժարվողներին ստիպել են դիտել կադրեր, որտեղ կենդանի-կենդանի թաղում են մի կնոջ։

Էրզրումի ծանր հանցագործությունների գծով 2-րդ դատարանը  2 մեղադրյալի նկատմամբ կայացրել է 6 տարի 3 ամիս ազատազրկման որոշում՝ կավատության, հանցախումբ ստեղծելու, հանցախմբի անդամ լինելու մեղադրանքով։  Գործով մեղադրյալ եւս 8 հոգի դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։

 

NEWS.am

 

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply