Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի նախագահ Բոուդվին Վերհելստին և գործադիր քարտուղար Բրոնվին Սոմերվիլին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 12, 2011 17:24

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի նախագահ Բոուդվին Վերհելստին և գործադիր քարտուղար Բրոնվին Սոմերվիլին, ովքեր Երևան են ժամանել Էգմոնտ խմբի 19-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Հանրապետության ղեկավարը ողջունել է նիստի անցկացումը Երևանում` բարձր գնահատելով այդ կառույցի աշխատանքն ուղղված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերոնշյալ երևույթները սահմաններ չեն ճանաչում, հետևաբար դրանց դեմ պայքարը պահանջում է հավաքական ջանքեր: Նախագահը մաղթել է նիստին արդյունավետ աշխատանք:

Լիագումար նիստին մասնակցում է անդամ երկրներից հարյուր երկու երկրի ֆինանսական հետախուզության մարմինների և մի շարք միջազգային կառույցների շուրջ երկու հարյուր իննսուն ներկայացուցիչ:

 

 

 

 

 

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply