Կրասնոդար-Երևան չվերթում հետախուզվող է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 12, 2011 16:59

Հուլիսի 11-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի  գծային բաժնի ծառայողները Կրասնոդար-Երևան  չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին են ներկայացրել 1970 թ. ծնված Սարգիս Մ.-ին, որը այս տարվա  հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քր.օր.-ի  205 հոդվածի  2-րդ մասի մեղադրանքով, այն է` հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Ոստիկանությունից հաղորդում են. որ Սարգիս Մ.-ն կալանավորված է:

 

 

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply