Կոտրել է մթերային խանութի ապակին ու գողություն կատարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 12, 2011 16:51

Հուլիսի 11-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Չարենցավանի պահպանության բաժանմունքում Չարենցավան քաղաքի մթերային խանութներից մեկից տագնապի ազդանշան է ստացվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ նշված խանութի ապակին կոտրելով`  գողացել են տարբեր ապրանքներ:

Ձեռնարկված  միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, նույն օրը,  ժամը 15.10-ին, Չարենցավանի կինոթատրոնի մոտից բերման է ենթարկվել 51-ամյա Ժորա Ն.-ն,  որը խոստովանել է հանցանքը:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:

 

 

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply