Անհայտ կորած աղջիկը իր առևանգչից ունեցել է երկու երեխա

Օրվա լուր | | August 28, 2009 18:30

_46279388_dugard-1Ամերիկայի քաղաքացի Ջեյսի Լի Դուգարդը, որին անհայտ կորած էին համարում 1991թ. ի վեր, պարզվում է, որ 18 տարի շարունակ առևանգված է եղել: 58-ամյա առևանգիչ Ֆիլիպ Գարիդոն աղջկան պահել է իր տան բակի ետնամասի թաքնված սենյակում:

Ջեյսի Դուգարդին առևանգել են 1991թ., երբ ընդամենը 11 տարեկան էր: Ջեյսիի խորթ հայրը` Քարլ Փրոբինը, ականատես է եղել աղջկա առևանգմանը:

«Ես տեսա, թե ինչպես մի մեքենա սլացավ դպրոցական ավտոբուսի կանգառի մոտ (Հարավային Թահո լճի մոտ, Կալիֆորնիա), որտեղ կանգնած էր Ջեյսին: Մի մարդ դուրս եկավ մեքենայից և աղջկան բռնելով` մտցրեց մեքենայի մեջ: Եվ թեկուզ Ջեյսին գոռալով և խփելով փորձում էր պաշտպանվել, սկաայն նրան մտցրեց մեքենան և սլացավ»,- BBC-ին  պատմել է Ջեյսիի խորթ հայրը:

Ջեյսիին առևանգելու մեղադրանքով առևանգող Ֆիլիպ Գարիդոն և նրա կինը` Նենսի Գարիդոն, այժմ ձերբակալված են:

Առևանգումից 3 տարի անց` 14 տարեկան հասակում, Ջեյսին ունեցավ երեխա: Ենթադրյալ հայրը Ֆիլիպ Գարիդոն է: 4 տարի անց Ջեյսին լույս աշխարհ բերեց երկրորդ երեխային:

«Ջեյսին լավ առողջությւոն ուներ,սակայն 18 տարի շարունակ բակի ետնամասում փակված մնալը ազդած կլինի աղջկա առողրության վրա», -ասել է Էլ-Դորադոյի շրջանի ոստիականատան աշխատակից Ֆրեդ Քոլլարը:

Քոլլարի խոսքով` առևանգումից հետո Ջեյսին ապրել է Գարիդո ամուսինների հետ Սան-Ֆրանցիսկոյին մոտ գտնվող Անտիոք քաղաքում, որը 170կմ հեռու է իր տանից` Հարավային Թահո լճից:

_46283107_jayceekidnap_466_diglobeԲակի ետնամասի տարածքը շրջապատված է այնպես, որ դրսից չի երևում այդ մասը:

Ջեյսին և երեխաները այդ 18 տարիների ընթացքում համարյա դուրս չեն եկել իրենց տանից , երեխաներն էլ երբեք դպրոց չեն գնացել կամ դիմել բժշկի:

Ոստիկանության ուշադրությունը գրավել է այն, երբ մի օր նկատել է Ֆիլիպ Գարիդոյին Կալիֆորնիայի Բերկլի համալսարանից երկու երեխաների հետ միասին գրքեր տեղափոխելիս:

Գարիդոն կասկածելի է թվում ոստիկանությանը, որովհետև նախկինում սեռական ոտնձությունների պատճառով Գարիդոյին արգելել էին մոտենալ երեխաների:

Գարիդոյին կանչում են ոստիկանություն` հարցաքննության, և նա գալիս է երկու երեխաների ու մի երիտասարդ կնոջ հետ, որին կոչում է Ալիսա: Հարցաքննության ընթացքում բացահայտվում է, որ Ալիսան նույն Ջեյսին է. Ջեյսին ինքն է հաստատում իր ինքնությունը:

Հեռախոսային հարցազրույցի ժամանակ Գարիդոն խոստովանել է իր հանցանքը, սակայն առաջին երեխայի ծննդից հետո նրա կյանքն ամբողջովին փոխվել է:

Այն մարդիկ, ովքեր շփվել են Գարիդոյի հետ անցած մի քանի տարում, ասում են, որ Գարիդոն իրեն նվիրել է հավատքի և նույնիսկ ցանկացել է եկեղեցի հիմնել:

Դիտվել է 1409 անգամ:
Print Friendly

Leave a Reply