Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 12, 2011 16:45

Ողջունելով հյուրին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հանդիպումն է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի հետ, ինչը վկայում է երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու, այն որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկության մասին: Նախագահը հույս է հայտնել, որ պարոն Լիտվինի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը հայաստանյան իր այցի ընթացքում ունեցած հանդիպումները բավականին արդյունավետ է համարել, տեղեկացնելով Նախագահ Սարգսյանին, որ ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության և հանձնաժողովների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ խորհրդարանների մակարդակով սերտորեն փոխգործակցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Վիկտոր Յանուկովիչի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, նաև երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակում:

 

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply