Դիմորդների կրթական մակարդակը շատ ցածր է
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 12, 2011 16:13
«Ընթացիկ ուսումնական տարվա ընդունելության քննությունների արդյունքները ցույց են տվել, որ դիմորդների կրթական մակարդակը շատ ցածր է: Դրանից ելնելով’ կարելի է ենթադրել, որ ապագա ուսանողներն էլ կունենան ցածր մակարդակ»,- «Արմենպրես»-ի խնդրանքով իր սպասելիքները ներկայացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Նրա խոսքով’ քանի որ դիմորդները թույլ մակարդակով են ընդունվում, ստացվում է, որ նրանց հետ կապված մեծ սպասելիքներ չկան: «Սակայն ես միշտ ասել եմ, որ հայ ժողովուրդը մտավոր մեծ պոտենցիալ ունի, եւ լավ աշխատելու շնորհիվ կարելի է հաղթահարել այդ բացը»,- ասաց նա’ հավելելով, որ այդ գործում արդեն մեծ դեր պետք է ունենան բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը: «Հուսանք, որ արդյունքում նրանք լավ մասնագետներ կլինեն»,- ասաց Գ. Խաչատրյանը’ մտահոգություն հայտնելով բնագիտական մասնագիտությունների հետ կապված:






Facebook
Tweet This
Email This Post
