Աշտարակ-Երևան ճանապարհի վթարից մի հոգի մահացել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 28, 2009 18:38

roads_11_std-300x3001Աշտարակ-Երևան խճուղու 9-րդ կիլոմետրի վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրահատությունից հետո մահացել է ավտովթարի ենթարկվածներից մեկը: «Անկախ»-ին Երևանի Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի պետ Սուրեն Մակարյանը ասաց, որ մահացողը երիտասարդ կին է, որի անունը Մարիամ է և նշեց, որ այլ տվյալներ չգիտեն: Նա ասաց, որ վիրահատությունը կատարել են որովայնի շրջանում. կնոջ մոտ եղել է ներքին արնահոսության վտանգ և ունեցել է գլխուղեղի վնասվածք:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն այսօր առավոտյան` ժամը 10:10-ին ահազանգ էր ստացվել, որ Աշտարակ-Երևան խճուղու 9-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ավտովթար:

Ծառայության լրատվական կենտրոնից «Արմենպրես»-ին ասել էին, որ Երևան ուղևորվող Արսեն Ասրյանի վարած «Միթսուբիշի» մակնիշի 06 ՏՏ 804 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված «Պազ» մակնիշի ավտոբուսին, ինչի հետևանքով միկրոավտոբուսի բոլոր ուղևորները և վարորդն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարների օգնությամբ բոլոր 12 վիրավորները նախ տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, ապա` Երևան: Ինը մարդ ներկայումս «Արմենիա» բժշկական կենտրոնում է, երկու երեխա (4 և 14 տարեկան)` «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Նրանց վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Դեռևս հայտնի չէ, թե որ հիվանդանոցում է երեխաներից մեկը:

Աշտարակ-Երևան մայրուղում ավտովթարի ենթարկված միկրոավտոբուսի բոլոր ուղևորները Երևանի բնակիչներ են:
Միկրոավտոբուսի վարորդը և ուղևորներ` 1972 թ. ծնված Լիլիթ Հարությունի Ստեփանյանը, 1988 թ. ծնված Տաթևիկ Գագիկի Խաչատրյանը, 1983 թ. ծնված Աշխեն Գալուստի Գալստյանը, 1976 թ. ծնված Գուրգեն Հայրապետյանը, Անահիտ Բաբկենի Փաշինյանը (մոտ 12 տարեկան) և Մարիամ Գալոյանը (մոտ 40 տարեկան) տեղափոխվել են Երևանի Արմենիա բժշկական կենտրոն: Իսկ 1995 թ. ծնված Արտյոմ Սիրունյանը և 2005 թ. ծնված Արմեն Գուրգենի Հայրապետյանը տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածածին հիվանդանոց:

Ուղևորներից երկուսին` 1979 թ. ծնված Վահե Էդվարդի Հովհաննիսյանին և 1990 թ. ծնված Վահե Հակոբի Վարդանյանին հարազատները տեղափոխել են այլ հիվանդանոցներ:

Ոստիկանության կայքի հաղորդմամբ` դեպքի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Վթարի առաջացման հետևանքները ճշտվում են: Կատարվում է քննություն:

Դիտվել է 1729 անգամ:
Print Friendly

Leave a Reply