Հորդառատ անձրևից վնասվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 12, 2011 13:16
Հուլիսի 11-ին ժամը 13.15-ին Լոռու մարզի Դարպասի գյուղապետ Ս.Ավետիսյանից տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 10-ին ժամը 22.15-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևից վնասվել է մոտ 1,3 կմ. ընդհանուր երկարության գյուղամիջյան ճանապարհ, խցանվել թունելային սելավատարի մոտ 150 մ. հատված, ինչպես նաև ջրալցվել են 2 տների առաջին հարկերը, մեկ անասնագոմ և մոտ 3600 քմ. տնամերձ հողամասեր:






Facebook
Tweet This
Email This Post
