Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 12, 2011 13:14

Հուլիսի 11-ին եւ 12-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում

շարունակվել են մոլեգնել հրդեհները: Մասնավորապես, հրդեհների հետեւանքով Արագածոտնի մարզի Աշտարակ  քաղաքի Կարին թաղամասի հարակից տարածքում   Ռ.Պողոսյանին պատկանող հողամասում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք և 30 հակ խոտ, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գերեզմանատան հարակից տարածքում`1 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի 17-րդ թաղամասի թիվ 5 շենքի հարակից տարածքում`3000 քմ խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում` 1 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Մայակովսկի և Արամուս գյուղեր տանող ավտոճանապարհի խաչմերուկի հարակից տարածքում`8000 քմ խոտածածկ տարածք և աղբ,     Երևան քաղաքի Գագարինի փողոցի հարակից Դալմայի այգիներում`5000 ք.մ խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու հարակից Հրազդանի կիրճում`2000 ք.մ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Ոստան գյուղի Արարատյան փողոցի սկզբնամասում`1000 ք.մ խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից Դալմայի այգիներում`6000 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի թիվ 39/1 տան բակում`3000 ք.մ խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի թիվ 5 շենքի հարակից տարածքում`5000 քմ խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասում` 1000 ք.մ խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի հարակից տարածքում`3000 քմ խոտածածկ տարածք, Երևան քաղաքի հեռուստաաշտարակի հարակից տարածքում`2 հա խոտածածկ տարածք: Բոլոր նշված դեպքերում հրշեջների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:

 

Դիտվել է 696 անգամ:
Print Friendly

Leave a Reply