ԱՄՆ-ում հանրապետականները մտածում են 51-րդ նահանգը ստեղծելու մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 12, 2011 12:44

Հանրապետական կուսակցությունից առաջարկ է եղել ԱՄՆ-ում 51-րդ նահանգ ստեղծելու մասին:

Նախաձեռնության հեղինակը  կալիֆորնիական հանրապետական Ջեֆ Սթոունն է: Նրա պլանների համաձայն, նոր նահանգը ստեղծվելու է  Կալիֆորնիայի բաժանման արդյունքում: Մասնավորապես, «ոսկե նահանգից»  պետք է  անջատվեն 13 մարզեր:  Սթոունն արդեն նույնիսկ մտածել է, թե ինչպես է անվանվելու նոր տարածքային վարչական միավորը` Հարավային Կալիֆորնիա:Եթե նոր նահանգը իսկապես էլ ձևավորվի, ապա կդառնա բնակչության թվով ԱՄՆ-ում 5-րդը` 13 մլն: Իր հերթին, Կալիֆորնիան բաժանման հետևանքով իր առաջին տեղը կզիջի Տեխասին:

Հանրապետականն իը  առաջակը մեկնաբանում է հետևյալ կերպ, Կալիֆորնիան ներկայումս վերածվել է  «վերահսկողությունից դուրս գտնվող ֆինանսական աղետի»:

Հետաքրքիր է, որ այն 13 մարզերը, որոնք  նոր նահանգ պետք է ձևավորեն, համարվում են իրենց գաղափարներով պահպանողական ու պաշտպանում են հանրապետականներին:

Դեմոկրատական կուսակցության նահանգային վարչությունում գաղափարը ծաղրել են ու անվանել ծիծաղահարույց ու  ժամանակի զուր վատնում. « եթե  ուզում եք հանրապետական նահանգ ձևավորել, ապա այդպիսին կա` Արիզոնան է»,-ասել է Կալիֆորնիայի դեմոկրատական կուսակցության  վարչության ներկայացուցիչը: Այդուհանդերձ, այսօր այդ հարցը Ռիվերսայդի դիտորդական խորհուրդը կքննարկի , եթե այն հավանության  արժանանա, ապա հարցն ավելի լայն քննարկում կստանա:

 

 

Դիտվել է 1718 անգամ:
Print Friendly

Leave a Reply