Նոր նշանակում «Շիրակում»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 12, 2011 12:21
Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Բիչախչյանը։ Նշենք, որ երիտասարդ մասնագետն 2009-10-ին եղել է «Շիրակի» գլխավոր մարզիչը։ Մինչ այդ նա գլխավորում էր «Շիրակ-2»-ը, որը Հայաստանի առաջին խմբի առաջնությունում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Փաստորեն, ութամսյա ըւնդմիջումից հետո Բիչախչյանը կրկին գլխավորեց թիմը և փոխարինեց օրերս պաշտոնանկ արված Սամվել Պետրոսյանին: Բիչախչյանը «Շիրակի» ղեկը ստանձնել էր 2009-ի առաջնության 8-րդ տուրից հետոՙ` փոխարինելով անսպասելիորեն հրաժարական տված Ժորա Բարսեղյանին: Իսկ 2010-ի առաջնության ավարտից հետո նա իր տեղը զիջել էր Սամվել Պետրոսյանին` ստանձնելով առաջին խմբում հանդես եկող «Շիրակ-2-ի» գլխավոր մարզչի պաշտոնը: Բիչախչյանին օգնելու են Ֆելիքս Խոջոյանը և Արթուր Հովհաննիսյանը: Իսկ «Շիրակ-2»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Հովհաննես Դեմիրճյանը:






Facebook
Tweet This
Email This Post
