Ֆիլիպիններում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 12, 2011 12:00

Այսօր Ֆիլիպիններում 6,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հետևանքների մասին տեղեկություններ դեռևս չկան: Տեղական իշխանությունները ցունամիի վտանգ են հայտարարել:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է  Սուպու ծովում, Նեգրոս կղզու մոտ: Սեյսմիկ ակտիվություն է գրանցվել 19 կմ խորության վրա:

Ցունամիի Սախալինյան կենտրոնը հայտնել է, որ նախնական տվյալներով, Ֆիլիպինների շրջանում կարող է տեղային ցունամի-ալիք բարձրանալ: Մասնագետների կարծիքով, դրա բարձրությունը կարող է մեկուկես մետրի հասնել: Կենտրոնը շարունակում է հետևել իրավիճակին:

 

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply