Վերականգնվում է Լճաշեն գյուղի մոտ վնասված ճանապարհը

Օրվա լուր | | August 28, 2009 17:52
has_am_164155421

Տեսարան Լճաշենից

Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Լճաշենի հատվածում Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով 2 կիլոմետրանոց ճանապարհը ջրի տակ մտալու վտանգի առաջ է կանգնել:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտողար Սուսաննա Տոնոյանը «Արմենպրես»-ին ասել է, որ օգոստոսի սկզբից ճանապարհի այդ հատվածում կատարվում են վերականգնման աշխատանքներ, որոնք կավարտվեն հաջորդ տարվա ընթացքում: Ծրագրվում է ճանապարհը բարձրացնել մոտ 3 մետրով, որպեսզի ջրի մակարդակի բարձրացումը չվտանգի և չվնասի այն: Ճանապարհը կապահովվի ջրահեռացման համակարգերով:

Ներկայումս միջպետական ճանապարհի այդ հատվածում երթևեկությունը դադարեցված է. տրանսպորտային միջոցները ստիպված են անցնել շրջանցիկ ճանապարհով:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply