Սամվել Գրիգորյանը` Հայաստանի գավաթակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 12, 2011 12:09
Ծանրամարտի Հայաստանի այս տարվա գավաթակիր դարձավ քասախցի 72 կգ քաշային Սամվել Գրիգորյանը: Նա երկամարտում ցույց է տվեց 322 կգ: Երկրորդ տեղը զբաղեցրեց սամաղարցի 70 կգ ծանրորդ Վանիկ Ավետիսյանը` 309 կգ , երրորդը` երևանցի Աղասի Աղասյանը` 352 կգ: Իրենց լավագույնս դրսևորած մարզիկները համալրեցին Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի օգոստոսին Չինաստանում կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին: Այդ ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն 5 ծանրորդներ` 77 կգ քաշային Աղասի Աղասյանը, Արամ Անդրիկյանը (85 կգ), Նորայր Վարդանյանը, Վարդան Դավթյանը (երկուսն էլ` 94 կգ) և Հայկ Հակոբյանը (գերծանր քաշ):






Facebook
Tweet This
Email This Post
