«Կինոաշուն-2011»-ի մարզային ցուցադրությունների մեկնարկը` սեպտեմբերին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 12, 2011 11:43

Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Կինոաշուն» 2011թ. ազգային կինոյի ծրագրի շրջանակներում մարզային ցուցադրությունները կսկսվեն սեպտեմբերից’ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, մարզային ցուցադրություններից հետո կսկսվեն Երեւանի համայնքային ցուցադրությունները’ ընդգրկելով բոլոր վարչական շրջանները: Յուրաքանչյուր համայնքում’ այգիներում, մինչեւ սեպտեմբերի վերջ կկազմակերպվեն բացօթյա ցուցադրություններ: Իսկ ահա հոկտեմբերին ծրագիրը համաքաղաքային հնչեղություն ձեռք կբերի, եւ «Կինոաշուն» ծրագրի եզրափակիչ օրը քաղաքի կինոթատրոններում միաժամանակ կկայանա մեկ ֆիլմի պրեմիերա: Գ. Գեւորգյանը հավաստիացրեց, որ ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն 2011թ. կինոոլորտի անվանի հոբելյաններ, սփյուռքահայ ռեժիսորների ֆիլմերի եւ մի շարք այլ հետահայաց ցուցադրություններ:

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա միջոցառման բուն ամսվա ընթացքում միջոցառումները եւ ցուցադրությունները կլինեն ոչ թե ամեն օր, այլ առանձին-առանձին’ հոբելյաններ, հետահայաց ժապավենային ցուցադրություններ տարբեր ժամանակաշրջանների համար, գրքի շնորհանդեսներ, ժապավենների պատճենահանում, սփյուռքահայ կինոռեժիսորների ֆիլմերի ցուցադրություն եւ այլն:

«Պետք է այնպես նախապատրաստվել, որ հոկտեմբերին կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում դառնա տոն եւ հետաքրքիր իրադարձություն»,- նշեց Գ. Գեւորգյանը:

 

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply