Ողբերգություն Բանգլադեշում. 53 երեխա է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 12, 2011 11:42

Երեկ Բանգլադեշում ահավոր վթար է կատարվել: Զառիթափից դպրոցականներով բեռնված ավտոբուսը վայր է ընկել: Նախնական տվյալներով` 53 երեխա է զոհվել: Նրանք   մեկ ուրիշ դպրոցի հետ ֆուտբոլային  խաղում հաղթանակելուց հետո ուրախ, զվարթ, տոնելով ու երգելով վերադառնում էին տուն: Ավտոբուսում ավելի քան 80 երեխա կար` 8-12 տարեկան: Մի շրջադարձի վրա վարորդը չի կարողացել կառավարել ավտոբուսը ու 15 մետր բարձրությունից ընկել են  ջրանցքը: Ոստիկանությունը կատարվածը վերագրում է վատ եղանակային պայմաններին: Ճանապարհին թանձր մշուշ է եղել:

Երեխաներից մեկի հայրն էլ, իմանալով կատարվածի մասին, սրտի նոպայից է մահացել:

Վթարը կատարվել է  Չիտագոնգի շրջանում, մայրաքաղաքից 216 կմ հարավ-արևելք գտնվող խոշոր քաղաքում:

 

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply