Լիբիա. ֆրանսիական իշխանություններն անսպասելի քայլ կատարեցին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 12, 2011 11:21
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն հայտարարել է, որ Ֆրանսիայի ուժերը Լիբիայում դադարեցնում են գործողությունները:
Նրա խոսքով, ռմբակոծությունները կդադարեցվեն, երբ Ազգային անցումային խորհուրդն ու Մուամմար Քադաֆին խաղաղ բանակցություններ կանցկացնեն: Ֆրանսիական իշխանություններն ընդունել են, որ ռազմական գործողություններով այդ դեպքում ոչնչի չեն հասնի, դրա համար Փարիզը փորձում է կոնֆլիկտի քաղաքական լուծումներ գտնել:
Ֆրանսիացիների կողմից նման հայտարարության ոչ մեկը չէր սպասում, քանի որ այդ երկիրն էր ղեկավարում ՆԱՏՕ-ի օդային գործողությունները ու առաջինն էր, որ հարված հասցրեց Մուամմար Քադաֆիի զորքին:
Այնուամենայնիվ, Քադաֆիի որդին` Սաիֆ ալ Իսլամը, հայտարարել է, որ լիբիական իշխանություններն արդեն գաղտնի բանակցություններ են վարում կրակը դադարեցնելու կապակցությամբ, սակայն, միայն ՆԱՏՕ-ի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
