Տեխասում «ծանրքաշային» երեխա է ծնվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 12, 2011 11:03
Տեխասի նահանգի Լոնգվյու քաղաքի ծննդատանը իսկական հսկա է լույս աշխարհ եկել:
Տղան կշռում է 16 ֆունտ, որը գրեթե 7,5 կգ է. սովորական երեխաները կրկնակի պակաս քաշով են ծնվում, իսկ երեխայի բոյը 61 սմ է:
Բժիշկները զգուշացրել էին ծնողներին, որ երեխան խոշոր է, բայց որ այսքան խոշոր կլինի` անսպասելի էր բոլորի համար:
Հնարավոր է, որ կաթնակերը նահանգում իր չափսերով ռեկորդակիր դառնա: Ներկայումս ճշտվում են այդ տվյալները:
Ի դեպ, աշխարհում ամենախոշոր նորածինը կշռել է 10 կգ:






Facebook
Tweet This
Email This Post
