Այսօր դիմորդները քննություն են հանձնում երեք առարկաներից
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 12, 2011 11:40
Երեւանի պետական համալսարանում այսօր անցկացվեցին «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն» եւ «Կենսաբանություն» առարկաների ընդունելության քննությունների լրացուցիչ փուլը:
Ընդհանուր առմամբ «Աշխարհագրություն»-ից քննության մասնակցության համար դիմում-հայտ էին ներկայացրել 24 դիմորդներ, «Կենսաբանություն»-ից’ 250, «Ընդհանուր պատմություն»-ից’ 56:
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, լրացուցիչ փուլին մասնակցող դիմորդների կրթական մակարդակն ավելի ցածր է, քան հիմնական փուլին մասնակցողների:
«Շատերը եկել են քննությանը մասնակցելու, որպեսզի իրենց բախտը փորձեն, որը ցավալի հանգամանք է»,- ասաց Գ. Խաչատրյանը’ հիշեցնելով, որ քննությունների լրացուցիչ փուլի ընթացքում ձեւավորվել է մեկ քննական կենտրոն: Նշենք, որ հաջորդ քննությունը կանցկացվի վաղը’ «Ռուսաց լեզու» առարկայից:






Facebook
Tweet This
Email This Post
