Կարսի պատմական տները վերացման վտանգի տակ են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 28, 2009 17:42
Տեսարան Կարս քաղաքից
Կարսի ամրոցի ստորոտում գտնվող պատմական Կարսի տները կանգնած են հիմնովին վերանալու առաջ:
Թուրքական IHA գործակալության համաձայն, Կարսի Դերեիչի շրջանում գտնվող պատմական տները խնամքի բացակայության պատճառով սկսել են ավերվել:
«Կարս քաղաքի պատմական այդ շրջանը քաղաքապետարանի պահպանության տակ վերցված լինելու հետ, վերականգնողական աշխատանքները կիսատ են թողնվել, ինչի պատճառով էլ թաղամասը հայտնվել է ամբողջությամբ վերանալու առաջ: Անցյալում իրենց վայելուչ տեսքով հիասքանչ պատմական տները այժմ վեր են ածվել ավերակների: Եթե թափառաշրջիկների բնակության վայր դարձած պատմական մեծ արժեք ունեցող այդ տները կարճ ժամանակում պահպանության տակ չառնվեն, թաղամասն ամբողջությամբ կթաղվի պատմության խավարում», -զգուշացրել է թուրքական գործակալությունը:






Facebook
Tweet This
Email This Post
