Գանձասարի վանքի շրջապարիսպները կառուցվել են 13-րդ դարում. պարզաբանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 12, 2011 2:25

ԼՂՀ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել Գանձասարի վանքի պարսպի ծագման մասին։ Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան հայկական զանգվածային լրատվության միջոցների բազմաթիվ հարցումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը հայտնում է, որ համաձայն գիտական ուումնասիրությունների, Գանձասարի վանական համալիրի շրջապարիսպները կառուցվել են մյուս շինությունների հետ միաժամանակ` 13-րդ դարում: Չի բացառվում 17-րդ դարում դրանք վերանորոգման ենթարկելու իրողությունը: Շրջապարիսպների մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև հետագայում` սկսած 19-րդ դարից մինչև 20-րդ դարի վերջը` պաշտպանելով հուշարձանի պատմականորեն ձևավորված նախնական տեսքը:

Գանձասարի վանքի բոլոր կառույցները կազմում են միասնական համալիր և տարանջատելի չեն: Վանքի այս կամ այն հատվածները որպես նորագույն ժամանակաշրջանի և պատմական արժեք չունեցող կառույցներ ներկայացնելու որոշ զանգվածային լրատվության միջոցների փորձերը տարօրինակ են, անհիմն և վնասակար: Պատմական փաստերի և նախնյաց ճարտարապետության խեղաթյուրումները, անկախ նպատակից, անընդունելի են»:

 

 

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply