Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 12, 2011 1:22

Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2011-ի առաջին 5 ամսվա ընթացքում  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է  8,8 տոկոսով։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2011-ի հունվար-մայիսի ընթացքում Թուրքիա է այցելել 18835 հայաստանցի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 8,8 տոկոսով։

Միայն մայիսին Թուրքիա է այցելել 5256 հայաստանցի, որը նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ ավելի է 6,27 տոկոսով։

Նշենք, որ 2010-ին Թուրքիա էր այցելել Հայաստանի 69323 քաղաքացի, որն իր հերթին 7 տոկոսով ավելի էր 2009-ի համեմատությամբ։

Թուրքիա այցելողների մեջ 2011-ի հունվար-մայիս ամիսներին ռեկորդային աճ են գրանցել ադրբեջանցիները՝ 45 տոկոս։  Հիշյալ ժամանակահատվածում Թուրքիա է այցելել 231316 ադրբեջանցի։

Կրկին տպավորիչ արդյունքներ են գրանցել իսրայելցիները, գրանցելով  58 տոկոս անկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

Իսրայելցիների զանգվածային բոյկոտը սկսվել է 2010-ի մայիսի 31-ից սկսած, երբ Իսրայելի զինվորականները գործողություններ էին իրականացնել Գազայի հատված ուղեւորվող  թուրքական «Մավի Մարմարա»-ի դեմ, որի ընթացքում սպանվել էր 9 թուրք։

 

NEWS.am

 

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply