Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի Ռիվենսկի երկրամասի սոցծառայության կենտրոնում բռնկված հրդեհի կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 12, 2011 1:05
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ Ռիվենսկի երկրամասի սոցիալական ծառայության կենտրոնում բռնկված հրդեհի կապակցությամբ, որին զոհ են դարձել տարեց մարդիկ:
Նախագահն այդ ողբերգական իրադարձության կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, անկեղծ կարեկցանքը՝ Ուկրաինայի նախագահին և ժողովրդին:
Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply