Մայրաքաղաքում ներդրվող կանաչապատման նոր մշակույթին կնպաստեն նոր ու ժամանակակից սարքավորումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2011 20:53

Մայրաքաղաքի կանաչապատման  ծավալները ավելացնելու և աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ներկրվել են հատուկ նշանակության 500 միավոր տեխնիկասարքավորումներ . խոտհնձիչներ, թունաքիմիկատների ներարկման մեխանիզմներ, փորող-փխրեցնող գործիքներ, էլեկտրա և բենզասղոցներ և այլն: Առաջին անգամ Կանադայից ներկրվել է նաև մասնագիտացած բեռնատար, որի թափքում տեղադրված համակարգերը ծառը բնարմատով ու բնահողով  մեկ տեղից մեկ այլ տեղ տեղափոխելու հնարավորություն են տալիս: Այս սարքավորումների առկայությամբ հնարավոր կլինի լիարժեք կատարել ագրոտեխնիկական կանոններին համապատասխան բոլոր միջոցառումները: Մեքենամեխանիզմները, ըստ նախապես ներկայացված հայտերի, կբաժանվեն վարչական շրջաններին, որոնք էլ իրենց հերթին եղած տեխնիկայի մի մասը կտրամադրեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին , նախադպրոցական կրթական հաստատություններին և համատիրություններին: Արդյունքում,այն ամենը ,ինչը մինչ օրս մայրաքաղաքի այգիներում,պուրակներում և այլ կանաչ գոտիներում իրականացվում էր ձեռքով,այսուհետ կկատարվի մեքենայացված տարբերակով` մի քանի անգամ արա•ացնելով և առավել նպատակային դարձնելով աշխատանքը: Շուտով Երևան կհասնի թվով 400 միավոր նմանատիպ սարքավորումների 2- րդ խմբաքանակը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply