Վարչապետն ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 11, 2011 20:39

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում` վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակը և կարևորել Վլադիմիր Լիտվինի այցը Հայաստան հայ-ուկրաինական փոխհարաբերությունների խորացման համատեքստում:
Հայ-ուկրաինական տնտեսական փոխգործակցության ընդլայնման գործում վարչապետ Սարգսյանն ընդգծել է առկա ողջ ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել միջկառավարական հանձնաժաղովի աշխատանքները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, սննդարդյունաբերության, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության զարգացման, ինչպես նաև միջտարածաշրջանային կապերի սերտացման հեռանկարները: Հայ և ուկրաինացի գործարարների միջև շփումների ակտիվացման առումով փոխադարձաբար ընդգծվել է գործարար համաժողովների անցկացման կարևորությունը։
Զրուցակիցները կարևորել են հումանիտար կապերի ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում ծրագրերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել երկու երկրներում ընթացող բարեփոխումներին: Նշվել է, որ տնտեսական հարաբերություններին նոր լիցք կարող են հաղորդել թե՛ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, թե՛ բարձր մակարդակի փոխայցելությունները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է իր ուկարինացի գործընկերոջը` Նիկոլայ Ազարովին ուղղված Հայաստան այցելելու հրավերը:

 

Դիտվել է 1541 անգամ:
Print Friendly

Leave a Reply