Մարտակերտի շրջանում մորեխներից սպառնացող վտանգը կանխված է
Օրվա լուր | ankakh | June 5, 2009 13:45
ԼՂՀ Մարտակերտի հյուսիսարևելյան շրջանում հայտնված մեծ քանակով մորեխների դեմ պայքարը դրական արդյունք է տվել: Վնասատուների դեմ պայքարի համար ստեղծված շտաբում, ամփոփելով անցած 15 օրերի աշխատանքները, արձանագրել են, որ վնասատուների քանակը զգալիորեն նվազել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է շրջվարչակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի պետ Աշոտ Ղուկասյանը, վարակված գոտի է ներկրվել համապատասխան տեխնիկա եւ թունաքիմիկատներ, իսկ պայքարի աշխատանքներում մոտակա համայնքների բնակիչներից բացի, ներգրավված են նաև պաշտպանության բանակի զինվորները:
Մասնագետների գնահատմամ` վտանգը կանխված է, սակայն ամեն դեպքում պայքարի միջոցառումները չեն դադարեցվում, քանի որ հնարավոր է մորեխների նոր օջախներ հայտնաբերվեն:






Facebook
Tweet This
Email This Post
