Գյումրիում մոտ 3500 անօթևան ընտանիքներ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2011 16:21

«Շիրակ կենտրոնը» Գյումրու քաղաքապետարանին տեղեկատվության հարցում էր ուղղել անօթևանության հերթացուցակներում հաշվառվելու խնդրանքով իրենց դիմած այն անօթևան ընտանիքների վերաբերյալ, ովքեր ՀՀ կառավարության 1024 – Ն որոշմամբ սահմանված պահանջներով մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը տարաբնույթ պատճառներով չեն հասցրել հաշվառվել անօթևանների հերթացուցակում, ուստի չեն կարող օգտվել բնակարան ստանալու իրենց իրավունքից: Մենք խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն նաև այն ընտանիքների մասին, ովքեր բնակվում են ժամանակավոր կացարաններում, սակայն երկրաշարժին բնակարան չկորցնելու պատճառով պետության կողմից ենթակա չեն բնակարանային փոխհատուցման:

Քաղաքապետարանից ստացված գրավոր տեղեկատվության համաձայն Գյումրի քաղաքում ժամանակավոր կացարաններում բնակվում են մոտ 3500 ընտանիք, ովքեր երկրաշարժի հետևանքով բնակարան չեն կորցրել և պետության կողմից ենթակա չեն բնակարանային փոխհատուցման:

Ի դեպ, Գյումրիում տնակներում բնակվող երկրաշարժի հետևանքով ոչ անօթևան ընտանիքների հաշվառում մինչև օրս չի կատարվել, ուստի նրանց ամբողջական ցուցակ գոյություն չունի:

Գյումրու քաղաքապետարանի կողմից տրամադրած մեկ այլ տեղեկատվության համաձայն մինչև օրս անօթևանների հերթացուցակում չհաշվառված 142 ընտանիք է իրենց դիմել, ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր երկրաշարժին բնակարան կորցնելու և փոխհատուցված չլինելու մասին:

 

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ

 

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply