Երևանում իր աշխատանքներն է սկսել Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խումբը

Պաշտոնական, Օրվա լուր | | July 11, 2011 16:17

Երևանում իր աշխատանքներն է սկսել Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խումբը` Էգմոնտ խմբի կոմիտեի նիստի գումարմամբ:

Էգմոնտ խումբը (www.egmontgroup.org) ստեղծվել է 1995 թ-ին` նպատակ ունենալով համագործակցության միասնական հարթակ ձևավորել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստեղծված տարբեր պետությունների ֆինանսական հետախուզության ազգային մարմինների (ՖՀՄ) համար: Էգմոնտ խմբի հիմնական դերը այդ կառույցին անդամակցող ՖՀՄ-երի միջև տեղեկատվության փոխանակման միասնական սկզբունքների և անվտանգ ցանցի գործարկումն ու զարգացումն է:

Ներկայումս խմբին անդամակցում են շուրջ 120 պետությունների ֆինանսական հետախուզության մարմիններ:

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Էգմոնտ խմբի լիարժեք անդամի կարգավիճակ է ձեռք բերել 2007 թ. մայիսի 29-ին:

Էգմոնտ խումբը յուրաքանչյուր տարի գումարում է մեկ լիագումար նիստ, ինչպես նա¨ աշխատանքային խմբերի մեկ հանդիպում:

2008 թ. մայիսին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում կայացած Էգմոնտ խմբի լիագումար նիստի ժամանակ ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի պատվիրակության առաջարկով որոշվել է Էգմոնտ խմբի 2011 թ. 19-րդ լիագումար նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում:

Նիստի ընթացքում Էգմոնտ խմբին անդամակցող շուրջ 30 երկրների միջև  ստորագրվելու են ֆինանսական հետախուզության մարմինների միջև փողերի լվացման և  ահաբեկչության ֆիանանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ 50-ից ավել փոխըմբռնման հուշագրեր:

Լիագումար նիստին մասնակցում են անդամ երկրներից 102 երկրի ֆինանսական հետախուզության մարմինների և մի շարք միջազգային կառույցների (Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, ՖԱԹՖ և այլն) շուրջ­ 290 ներկայացուցիչներ:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply