Համաներմամբ ազատ է արձակվել 520 դատապարտյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2011 16:13

Հուլիսի 9-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ են արձակվել թվով 520 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 247 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 64-ը, կրճատում 4,

«Էրեբունի» – ազատ է արձակվել 112-ը, կրճատում 50,

«Վարդաշեն» – ազատ է արձակվել 32-ը, կրճատում 15,

«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7,

«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» – ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,

«Վանաձոր» – ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,

«Սևան» – ազատ է արձակվել 70-ը,       կրճատում 39,

«Հրազդան» – ազատ է արձակվել 31-ը,  կրճատում 1,

«Աբովյան» – ազատ է արձակվել 6-ը, կրճատում 16,

«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,

«Կոշ» – ազատ է արձակվել 99-ը, կրճատում 52:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանն ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:

 

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply