Facebook-ը կուժեղացնի անձնական տվյալների պաշտպանությունը

Օրվա լուր | | August 28, 2009 17:21

facebookԿանադական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում facebook սոցիալական ցանցը համաձայնվել է փոխել ցանցից օգտվողների անձնական տյալների պահպանման կանոնները:

Այժմ Facebook-ից օգտվողները կարող են ամեն վայրկյան ջնջել կայքից ողջ ինֆորմացիան իրենց մասին` ներառյալ  անձնական էջը:

Մինչ այժմ հնարավոր էր միայն ապաակտիվացնել անձնական էջերը, սակայն միևնույն է` ցանցում անորոշ ժամկետով պահպանվում էր անձնական տվյալների բազան:

Հուլիսին Կանադայի անձնական տեղեկությունների պաշտպանության հանձնաժողովը որոշել է, որ այդ կանոնակարգը  հակասում է կանադական օրենսդրությանը: Կանադայի օրենքներով` անձնական տվյալները կարող են պահպանվել խելամիտ ժամկետում, եթե միայն կա դրա անհրաժեշտությունը:

«Տվյալների պահպանման փոխված կանոնակարգը կօգնի Կանադայում և ողջ աշխարհում ավելի լավ պաշտպանել Facebook օգտագործողների անձնական տվյալները»,- ասել է կանադական հանձնաժողովի նախագահ Ջեննիֆեր Ստոդարտը: Նրա խոսքերով` այս որոշումը կփոխի նաև այլ սոցիալական ցանցերի կանոնադրությունը:

«Անձնական տվյալները մեր ցանցում պահպանվում  էին միայն նրա համար, որ անձնական էջն ապապակտիվացնելուց հետո, եթե օգտագործողը կրկին ցանկանար վերականգնել այն, ապա հնարավորություն ունենար թեկուզ տասը տարի անց նորից ակտիվացնել այն»,-ասել է Facebook-ի ներկայացուցիչ Մայքլ Ռիխտերը:

Facebook-ի ներկայացուցիչները անմիջապես կսկեն  աշխատել կայքի փոփոխման վրա, սակայն աշխատանքներն ընդհանուր առմամբ կավարտվեն միայն մի տարի անց:

Դիտվել է 1423 անգամ:
Print Friendly

Leave a Reply