Լիտվացի հոգևորականը բողոքել է վրիժառու արագիլի վարքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 11, 2011 15:05

Վիլնյուսում  գտնվող Էլեկտրենյան ինքնավարության հոգևորականը բողոքել է արագիլի վարքից, որը բնակվում է  45-ամյա սրբազանի հարևանությամբ: Նա պատմել է, որ թռչունն իրեն խանգարում է քնել ու ծրտոտում է իր տան մուտքի առջև: Հոգևորականի կարծիքով, արագիլն իրեն ահաբեկում է մի քանի ամիս առաջ կատարած արարքի համար, երբ նա դեն է նետել արագիլի կոտրված ձվերը: Այդ օրվանից սկսած, արագիլն ամեն օր հոգևորականի տան մոտ է թռչում սովորաբար լուսաբացին, առավոտյան 4-ի մոտ և կտուցով ծեծում լուսամուտը մոտավորապես 2 ժամ: Բացի այդ, արագիլն անընդհատ ծրտում է նախագավիթում փռած գորգին: Սրբազանը  հավելել է, որ ծերտը ոչ մի մաքրող միջոցով հանել հնարավոր չէ:

Վերջին մի քանի օրը, հոգևորականի վկայությամբ, իրենց փոխհարաբերությունները փոքր-ինչ հարթվել են ու նա ենթադրում է,որ ամենայն հավանականությամբ, ձվադրման նոր ջրջան է սկսվել:

Տեղական  թռչնոլոգիական ընկերությունից կատարվածը վերլուծում են հետևյալ կերպ. «պատմությունը վրիժառություն որակելը ճիշտ չի լինի, քանի որ արագիլները բանականությամբ  օժտված չեն, ավելի շուտ, թևավորին դուր չի գալիս սրբազանի տնից երևացող  արտացոլումներն ու կայծկլտացող լույսը»: Փորձագետներն ասում են, որ փրկվել հնարավոր է   անթափանց վարագույրներով կամ էլ շերտավարագույրներով լուսամուտները քողարկելով:

 

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply