Կոնգոյում տեղի ունեցած օդային աղետի հետևանքով 74 մարդ է զոհվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 11, 2011 14:34
Կոնգոյի ԺՀ-ում կատարված օդային աղետի հետևանքով օդանավի 112 ուղևորներից ու անձնակազմի 6 անդամներից մահացել է 74-ը:
Boeing 727 ինքնաթիռը ներքին չվերթ էր կատարում: Օդերևութաբանական դժվարին պայմանների` ուժեղ անձրևի պատճառով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարվել է:
Ինքնաթիռը տեղական Hewa Bora ընկերության սեփականությունն էր ու ԵՄ-ն այն գրանցել էր օդային փոխադրումների «սև ցուցակում», որի համաձայն այդ ինքնաթիռով արգելված էր Եվրոպայի երկրներում թռիչքներ իրականացնել:






Facebook
Tweet This
Email This Post
