ԼՂՀ-ի Վանք գյուղում կկառուցվի զինվորական ակադեմիա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2011 15:05

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վանք գյուղի հարեւանությամբ նախատեսվում է կառուցել զինվորական ակադեմիա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ակադեմիայի շինարարական աշխատանքները ֆինանսավորող ռուսաստանաբնակ գործարար Լեւոն Հայրապետյանի եղբայր Վլադիմիր Հայրապետյանը’ հավելելով, որ ԼՂՀ իշխանությունների կողմից արդեն հատկացվել է տարածքը, որտեղ կիրականացվեն ակադեմիայի շինարարական աշխատանքները:

«Դա մի հսկայածավալ նախագիծ է, որը պահանջում է խոշոր ներդրումներ: Ակադեմիան կրթօջախ կդառնա ավելի քան 5 հազար ապագա մասնագետ զինվորականների համար»,- նշեց Վ. Հայրապետյանը’ հավաստիացնելով, որ նախագծի ֆինանսավորման ծավալների չափը նրան հայտնի չեն:

Միաժամանակ անդրադառնալով ԼՂՀ-ում այլ ծրագրերի ֆինանսավորմանը’ Վ. Հայրապետյանը հավելեց, որ արդեն գործում է փայտամշակման գործարանը, որը բազմաթիվ քաղաքացիների ապահովել է աշխատատեղերով:

 

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply