Ռոդենի քանդակն աճուրդում վաճառվել է մեկ մլն դոլարով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 11, 2011 14:20
Օգյուստ Ռոդենի աշխատանքը Փարիզում վաճառվել է 724 հազար եվրոյով:
«Այծեմարդ կինը` ծնկած» մարմարյա քանդակը 55 սմ բարձրություն ունի: Այն Ռոդենը քանդակել է 1890-ին ու նվիրել իր ընկերոջը` Պիեռ Պյուվի դը Շավանին:
Ռոդենի արվեստի գիտակները բարձր են գնահատել այս գործը:Այն Ռոդենի մարմարյա լավագույն աշխատանքներից է համարվում: Նախապես քանդակը գնահատվել էր 600-800 հազար եվրո:






Facebook
Tweet This
Email This Post
