Շրջված տրակտորի վարորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 11, 2011 13:54
Հուլիսի 10-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 72-ամյա Ժորա Ղազարյանի դիակը:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Ժորա Ղազարյանը վարելով իրեն պատկանող տրակտորը` Զովք գյուղի հանդամասում շրջվել է և գլխի մասում ստացած վնասվածքների հետևանքով մահացել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ պատահարի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
