Ամերիկյան ավիաընկերությունը օդանավն անվանել է իր մշտական ուղևորի պատվին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 11, 2011 13:26
Ամերիկյան United Airlines ընկերությունը ինքնաթիռն անվանել է իր ուղևորներից մեկի` Չիկագոյի բնակիչ Թոմաս Սթակերի անունով, որը 30 տարի շարունակ օգտվում է այս ընկերության ծառայություններից:
Առևտրի խորհրդատուն 30 տարի շարունակ 10 մլն մղոն է հաղթահարել ընկերության ինքնաթիռներով, որը նույնարժեք է երկրագնդի շուրջ 400 պտույտի: Առաջին 5 մլն մղոնը նա «կուտակել» է 19 տարվա ընթացքում, իսկ հաջորդ 11 տարիների ընթացքում կրկնապատկել է այդ տարածությունը:
United Airlines-ն իր ուղևորներին թռիչքային միավորներ է տալիս: Ու, քանի որ Սթաքերը այդ միավորներով ռեկորդակիր է դարձել, ավիաընկերությունն իր լայներներից մեկն անվանել է նրա անունով:
Բացի այդ, նա արժանացել է նաև գրանցումն անհերթ անցնելու իրավունքի ու ամենահարմարավետ տեղեր զբաղեցնելու արտոնություն է ստացել: Նա խոստովանել է, որ առաջին անգամ վախեցել է թռիչքից, իսկ հիմա վատ է զգում, եթե ողջ շաբաթվա ընթացքում ոչ մի տեղ չի թռչում:






Facebook
Tweet This
Email This Post
