«Արի տուն» ծրագիրն արդեն թոռնիկ ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2011 13:48

«Արի տուն» ծրագիրն արդեն թոռնիկ ունի: Ինչպես այսօր «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի մեկնարկի ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակներում գրանցվել է 4 ամուսնություն: Դրանցից մի ամուսնական զույգն արդեն երեխա է ունեցել: Օրեր առաջ Հայաստանում ամուսնացավ Ռուսաստանից մի աղջիկ, որի ընտրյալը բնակվում է Հայաստանում:

«Ծրագրի շրջանակներում հետաքրքիր միջավայր է ստեղծվում, որը հանգեցնում է ամուսնության: Ինձ համար առավել ուրախալի է այն, որ հայկական ընտանիք է ստեղծվում, այլ ոչ’ խառն ամուսնություն: Դա շատ կարեւոր է, մենք դրանով խնամի- բարեկամ հարաբերություններն ավելի ենք սերտացնում»,-ասաց Հ. Հակոբյանը: Նրա խոսքով’ նման ընտանիքները դառնում են յուրօրինակ կամուրջ Սփյուռքի եւ հայրենիքի միջեւ: Դրանով զբոսաշրջությունն է զարգանում, քանի որ եկողների թիվը կամա, թե ակամա ավելանում է: «Որքան ծրագրի շրջանակներում երիտասարդների կողմից ամուսնություններ գրանցվեն, այնքան հայրենիք-Սփյուռք կապերն ավելի ամուր կլինեն»,-ասաց Հ. Հակոբյանը:

Նախարարը նշեց, որ Հայաստանում կան արդեն 11 ուսանողներ, որոնք ժամանակին «Արի տուն» ծրագրի մասնակիցներ են եղել: Հ. Հակոբյանը նկատեց, որ ծրագիրը տարբեր ուղղություններով է կայանում’ կրթություն, մշակույթ, ամուսնություն եւ այլն:

 

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply