Դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 11, 2011 13:14
Հուլիսի 10-ին ժամը 08.06-ին ստացված տեղեկության համաձայն` ժամը 02.00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կիլոմետրում «ՎԱԶ-2101» մակնիշի 247ԼՏ008 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Մարտին Ղարիբյան) դեռևս չպարզված հանգմանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Թալին քաղաքի բնակիչ 1969թ.ծնված Արայի Միքայելյանը մահացել է տեղում, իսկ մյուս ուղևոր, Թալին քաղաքի բնակիչ 1975թ. ծնված Ալվարդ Բարխուդարյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Թալին քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:






Facebook
Tweet This
Email This Post
