Ախուրյան գետում 16-ամյա պատանի է խեղդվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 11, 2011 13:05
Հուլիսի 10-ին ժամը 20.20-ին ստացված ահազանգի համաձայն` Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի հարակից տարածքում` Ախուրյան գետում խեղդվել է պատանի և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Շիրակի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ ջրային փրկարար:
Ժամը 00.47-ին փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 158/026 տնակի բնակիչ 1995թ. ծնված Հովհաննես Մատինյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
