Քադաֆիի որդին պատմել է Սարկոզիի հետ բանակցությունների մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 11, 2011 13:02
Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդին` Սաիֆ ալ Իսլամը, հայտարարել է, որ իր հոր վարչությունը բանակցություններ է վարում Ֆրանսիայի ղեկավարության հետ:
«Մենք բանակցում ենք Ֆրանսիայի` այլ ոչ ապստամբների հետ»:
Նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահը չի ծածկում ֆրանսիական իշխանությունների ու Լիբիայի ապստամբների պաշտոնական կառույցի` ազգային խորհրդի կապը:
Սարկոզին իբր հայտարարել է Քադաֆիի վարչակազմին, որ «Մենք խորհուրդ ենք ստեղծել ու այն չէր կարող գոյություն ունենալ առանց մեր աջակցության, մեր փողերի ու մեր զենքի»:
Պաշտոնական Ֆրանսիան առայժմ Քադաֆիի այս հայտարարությանը ոչ մի կերպ չի արձագանքել: Ֆրանսիայի պաշտպանության նախարարն էլ հայտնել է, որ ժամանակն է , որ լիբիական ապստամբները բանակցություններ սկսեն Քադաֆիի հետ ու պարտադիր չէ սպասել Քադաֆիի պարտությանը: Լիբիայում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում միջամտած երկրները հավաստիացնում էին, որ ապստամբներին զենքով չեն ապահովում: Սակայն, հունիսի վերջին Le Figaro-ն պարզեց, որ Ֆրանսիան զենք է հատկացրել Քադաֆիի վարչակարգի հակառակորդներին: Ավելի ուշ Փարիզը հայտարարեց, որ ապստամբներին միայն թեթև զենք է հատկացրել, այն էլ` ինքնապաշտպանության համար:






Facebook
Tweet This
Email This Post
