Բազմաբնակարան շենիքի բակում` առվի մեջ նռնակի բռնկիչ են գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2011 13:03

Հուլիսի 10-ին ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 54/2 շենքի բակում` առվի մեջ ընկած է նռնակի բռնկիչ:

Դեպքի վայր են մեկնել Երեւանի փրկարարական վարչության պետի տեղակալ փրկարար ծառայության փոխգնդապետ Գ. Հարությունյանը և Քանաքեռ-Զեյթուն համայնքային բաժնի պետ փրկարար ծառայության փոխգնդապետ Ա. Խաչատրյանը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների կողմից նռնակի բռնկիչը տեղափոխվել է անվտանգ վայր:

 

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply