Հրդեհ Գրիգոր Արծրունու փողոցում. տան տերն այրվածքներ է ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2011 12:48

Հուլիսի 10-ին ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Արծրունու փողոցի թիվ 90 շենքի 35-րդ բնակարանում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մարվել է տեղի ուժերով:  Գ. Դավթյանին պատկանող բնակարանում տեղի է ունեցել 3 կգ գազի բալոնի արտահոսք և բռնկում, որի հետևանքով Գ. Դավթյանը ստացել է թեթև այրվածք. վերջինիս տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգ­նություն:

Նույն օրը ժամը 16.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Էստոնական  փողոցի թիվ 12/1 շենքի բակում գտնվող տնակում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը16.55-ին, մարվել` 17.10-ին:  Այրվել է 27 քմ. կիսակառույց տնակ:

Նույն օրը ժամը 16.43-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող կրպակում:  Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի հրշեջ փրկարար ջոկատի մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.06-ին, մարվել` 17.16-ին:  Ամբողջությամբ այրվել է Գ. Պետրոսյանին պատկանող 8 քմ. կրպակն իր գույքով:

 

 

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply