Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 11, 2011 12:17

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:

 

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply