Երևանի հավաքականը` 3-րդ տեղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 11, 2011 11:54

Կոլոմնայում կայացած շախմատի «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարում Երևանի հավաքականի պատանի շախմատիստները, 28 հնարավորից վաստակելով 17 միավոր, զբաղեցրեցին մրցանակային 3-րդ տեղը: Գլխավոր մրցանակին տիրեց Բելառուսի Օրշա քաղաքի թիմը, իսկ արծաթե մեդալները  բաժին հասան էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հավաքականին: Մրցաշարը նվիրված էր ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին և  մասնակցեցին 10 երկրների 14 քաղաքների թիմեր:

Դիտվել է 2106 անգամ:
Print Friendly

Leave a Reply