Սևանում հրազենով սպանել են 38-ամյա Մերուժանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2011 11:55

Հուլիսի 11-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 2 տան մոտ կրակոցներ են արձակվել և մարդ է սպանվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.20-ի սահմաններում, անհայտ անձը նշված տան բակում հրազենից կրակոցներ է արձակել 1973 թ. ծնված Մերուժան Մովսիսյանի ուղղությամբ և սպանել նրան:

Ոստիկանությունից հաղորդում են, որ զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 դատարկ պարկուճ:

Հանգամանքները պարզվում են:  Կատարվում է նախաքննություն:

 

 

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply