Մխիթարյանը և Մարկոսը գնդակներ խփեցին մրցակիցների դարպասը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 11, 2011 11:50

Մեկնարկեց ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունը: Առաջին տուրում Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր Դոնեցկի «Շախտյորը» 4:0 հաշվով հաղթեց «Օբոլոնին»: 67-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը 83-րդ րոպեին «Օբոլոնի» դարպասը խփեց երրորդ գնդակը: Դենեցկի «Մետալուրգը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Օդեսայի «Չեռնոմորեցին»: Հաղթական գնդակը մրցակցի դարպասը խփեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Մարկոսը: Նա , ինչպես նաև  Գևորգ Ղազարյանըւ խաղադաշտ էին դուրս եկել թիմի մեկնարկային կազմում: Իսկ Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Կառլեն Մկրտչյյանը խաղավերջին փոխարինեց Մարկոսին:

 

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply